Հասարակական

ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է տրամադրել Երևանի, ինչպես նաև Արմավիրի և Արարատի մարզերի կարիքավոր ընտանիքներին

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն մարդասիրական օգնություն է տրամադրել Երևանի, ինչպես նաև Արմավիրի և Արարատի մարզերի կարիքավոր ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը մեկնարկել է 2022 թվականի Զոհաբերության տոնի (Էյդ Ալ-Ադհա) բարեգործական ծրագիրը, որի շրջանակում էմիրաթական Կարմիր Մահիկ կազմակերպությունը ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում 70-ական կարիքավոր ընտանիքի (ընդհանուր առմամբ 140 ընտանիք) տրամադրել է տոնի շրջանակում զոհաբերված գառան միս։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին դեսպանատնից, տոնի առթիվ գառան միս է բաժանվել նաև մայրաքաղաք Երևանի բուհերում սովորող շուրջ 250 մուսուլման ուսանողների և ևս 50 կարիքավոր հայ ընտանիքների։

Բարեգործական ծրագրի ընթացքում ԱՄԷ Կարմիր մահիկ կազմակերպությունը Երևանում և ՀՀ բոլոր մարզերում շուրջ 1000 անապահով ընտանիքների կտրամադրի ավելի քան 2,5տոննա միս։

Մարդասիրական նախաձեռնությունն իրականացվում է ԱՄԷ-ի կողմից մեկնարկած ամենամյա լայնամասշտաբ արշավի շրջանակներում՝ ընդգրկելով աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստանը։ Նախագիծն արտացոլում է Էմիրությունների մարդասիրական մոտեցումը և ԱՄԷ հիմնադիր շեյխ Զայեդ բն Սուլթան Ալ-Նահյանի կողմից որդեգրած բարության արժեքները՝ նպատակ ունենալով տարածել սոցիալական համերաշխության ոգին հասարակությունների և ժողովուրդների միջև։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում