Սպորտ

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հույսեր է կապում Կոնֆերենցիաների լիգայի երևանյան խաղի հետ

1 րոպեի ընթերցում

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հույսեր է կապում Կոնֆերենցիաների լիգայի երևանյան խաղի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը դժգոհ է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում կրած պարտությունից:

«Իհարկե, գրանցված արդյունքից գոհ չեմ: Ամեն դեպքում, մենք պարտավոր էինք գոնե մեկ գնդակ խփել: Ունեինք երեք իրական պահ, որոնցից գոնե մեկը պետք է գոլի վերածեինք: Երկրորդ կեսում վտանգն ավելի շատ էր, քանի որ մրցակիցը հակագրոհներով էր խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղից հետո ասել է Ոսկանյանը:

Մարզչի խոսքով` Երևանում մեկ շաբաթ անց կայանալիք հանդիպմանը «Արարատ»-ը դեռևս հնարավորություններ ունի բեկելու դիմակայության ընթացքը:

Երևանի «Արարատ»-ը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում հյուրընկալվել էր Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիա»-ին։«Արարատ»-ը մեծ հաշվով ոչինչ չի կարողացել առաջարկել մրցակցին և զիջել է 2-0 հաշվով:

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին, Երևանում։ Խաղը կմեկնարկի ժամը 19։00-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում