Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ինտեր»-ում

Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ինտեր»-ում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել նոր ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլան «Ինտեր»-ն արդեն իսկ սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին և առաջին թիմային ընդհանուր մարզումն է անցկացրել: «Ինտեր»-ում իր առաջին մարզումն է անցկացրել նաև Հայաստանի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:

«Ինտեր»-ը պաշտոնապես ներկայացրել էր հայ կիսապաշտպանին հուլիսի 2-ին: Պայմանագրի կետերի մասին դեռևս հստակություն չկա, սակայն իտալական ԶԼՄ-ները գրում են, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր:

Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից խաղացել է Հռոմի «Ռոմա»-ում: Հռոմեական ակումբի կազմում նա մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում: 2021/2022 մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմա»-ի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]