Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը հայաստանյան կողմի հետ քննարկել է մրցույթի նախնական կոնցեպտը

«Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը հայաստանյան կողմի 
հետ քննարկել է մրցույթի նախնական կոնցեպտը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը Երևանում է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հյուրերը հեռուստաընկերությունում հանդիպել են Հանրայինի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և «Մանկական եվրատեսիլի» կազմակերպչական թիմի հետ, քննարկել ստեղծագործական և տեխնիկական հարցեր:

Հովհաննես Մովսիսյանը նշել է, որ նման հանդիպումներն օգնում են թիմին առավել ճիշտ կազմակերպել մրցույթի նախապատրաստական աշխատանքները. «Դեկտեմբերին կայանալիք «Մանկական եվրատեսիլին» մենք սկսել ենք պատրաստվել Մալենայի հաղթանակի հենց հաջորդ օրվանից: Հիմա աշխատանքներն արդեն գործնական փուլ են մտել, մենք ունենք մրցույթի կոնցեպտի և շոուի նախնական տարբերակները: Նաև ողջունելի է, որ Հայաստանի կառավարությունում ձևավորվել է մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով: Վստահ ենք, որ ԵՀՄ-ի և Հայաստանի կառավարության հետ համագործակցելով՝ այս տարի կունենանք շատ տպավորիչ շոու»: 

Երգի մրցույթը ղեկավարող խորհուրդը և Հանրային հեռուստաընկերությունը համաձայնեցրել են հոբելյանական 20-րդ «Մանկական եվրատեսիլի» նախնական կոնցեպտը և համերգային ծրագրի որոշ մանրամասներ: 

Եվրոպական հեռարձակողների միության պատվիրակությունն այցելել է նաև Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, տեղում ծանոթացել կառույցի հնարավորություններին և սպասվող փոփոխություններին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]