Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ով աշխատանքային այցով Հունաստանում է, Աթենքում հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Twitter-ում Հունաստանի ԱԳՆ պաշտոնական էջը:
Հանդիպմանը երկուստեք անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին, կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին, ինչպես նաև Ուկրաինայում իրադրությանը: Հունաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը «վերահաստատել են հույն-հայկական բարեկամությունն ու ամուր պատմական կապերը», խոսել համագործակցության մասին:
Հանդիպման շրջանակում Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրվել է Եվրամիությանն առնչվող հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
FM @NikosDendias & #Armenia FM @AraratMirzoyan sign #MoU b/w @GreeceMFA & @MFAofArmenia on cooperation on #EU related matters
Υπογραφή Μνημονίου Κατανόησης Υπ.Εξωτερικών & για συνεργασία σε θέματα από τους ΥΠΕΞ Ν.Δένδια & ΥΠΕΞ Αρμενίας A.Mirzoyan pic.twitter.com/HtB4v3oeWb
— Υπουργείο Εξωτερικών (@GreeceMFA) June 27, 2022
Συνάντηση ΥΠΕΞ @NikosDendias με ΥΠΕΞ Αρμενίας A.Mirzoyan, παρουσία ΥΦΥΠΕΞ @CFragoyiannis. Επιβεβαιωση - φιλίας & ισχυρών ιστορικών δεσμών.
Ατζέντα: - σχέσεις, περιλ. τριμερών σχημάτων συνεργασίας για θέματα διασποράς, εξελίξεις στον Καύκασο, εισβολή , Αν.Μεσόγειο https://t.co/qngFnJJzbq
— Υπουργείο Εξωτερικών (@GreeceMFA) June 27, 2022