Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս 2022

Հեռուստաալիքների հեռարձակումը խափանվել էր հեռուստաաշտարակի հոսանքազրկման պատճառով. աղբյուր (թարմացված)

Հեռուստաալիքների հեռարձակումը խափանվել էր հեռուստաաշտարակի 
հոսանքազրկման պատճառով. աղբյուր (թարմացված)

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 23-ի երեկոյան Հայաստանում հեռուստաալիքների հեռարձակման խափանում էր տեղի ունեցել:  «Արմենպրես»-ի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ՝ այն տեղի էր ունեցել հեռուստաաշտարակի հոսանքազրկման պատճառով:

Հոսանքազրկվել էր ամբողջ հանրային մուլտիպլեքսը և այն ռադիոընկերությունները, որոնց ալեհավաքները գտնվում  են հեռուստաաշտարակում:

Այս պահին հեռարձակումը վերականգնվել է:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից էլ հայտնում են, որ եղանակային պատճառներով պայմանավորված՝ էլեկտրականության սնուցման խափանման հետևանքով Հայաստանի ամբողջ տարածքում կարճ ժամանակով դադարեցվել էր հեռուստատեսային և ռադիո հեռարձակումը: Կատարված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում հեռարձակումը
վերականգնվել է։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]