«Երևանյան բեսթսելեր». «Բոքոնիկն»՝ առաջատարների շարքում. մանկական, մայիս, 2022
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է «Շունն ու կատուն»գիրքը։ Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերից:
Երկրորդ տեղում է«Բոքոնիկը»գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ:
Երրորդ հորիզոնականում է«Շաղգամը»հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:
Չորրորդ հորիզոնականում է«Բոքոնիկը»գիրքը։ Այս հեքիաթի սյուժեն հանդիպում է սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ ժողովուրդների հեքիաթներում:
Հինգերորդ հորիզոնականում է«Ովէապրումտնակում»հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը տկտկացնում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:
Հովհաննես Թումանյանի«Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը վեցերորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների և փազլի միջոցով:
Յոթերորդ հորիզոնականում«Երեքխոզուկները»մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:
Ութերորդ տեղում է«365 հեքիաթ.ամեն օր մի պատմություն»գիրքը։ «Դիսնեյի» բոլոր սիրված հեքիաթները մեկտեղված են այս գրքում: «365 հեքիաթ.ամեն օր մի պատմություն» ժողովածուում հանդիպում ենքՄոխրոտիկին ու Սպիտակաձյունիկին, Ռապունցելին ու Զընգ-զընգին, Միքի Մաուսին ու Ռոբին Հուդինև նույնիսկ Մայքին ու Սալիին՝ Մոնստրների կորպորացիայից: «Դիսնեյի» սիրված հեքիաթներն ու պատմությունները շարադրված են այնպես, որ փոքրիկները չկորցնեն հետաքրքրությունն ու ամեն օր սպասեն նոր հեքիաթի՝ իմանալու, թե ինչ եղան իրենց սիրած հերոսները:
Իններորդ հորիզոնականում է բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի«Հեքիաթներ»ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Տասներորդ հորիզոնականում կրկին«Բոքոնիկը»գիրքն է, որը ներկայացված է մեկ այլ հրատարակչության լույս ընծայած տարբերակով։
Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն«Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» (044-53-74-74), «Հատոր»(099-52-52-00, 044-52-52-00),«Ֆենիքս» (011-323-327)գրախանութների և գրատների ցանցերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | +2 | ![]() |
«Շունն ու կատուն» | Բուկինիստ | 67 |
2 | +2 | ![]() |
«Բոքոնիկը» | Բուկինիստ | 64 |
3 | -1 | «Շաղգամը» | Բուկինիստ | 61 | |
4 | * | ![]() |
«Բոքոնիկը» | GSM | 50 |
5 | +1 | ![]() |
«Ով է ապրում տնակում» | Բուկինիստ | 49 |
6 | +1 | ![]() |
Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» |
Բուկինիստ | 46 |
7 | * | ![]() |
«Երեք խոզուկները» | GSM | 45 |
8 | * | ![]() |
«365 հեքիաթ․ ամեն օր մի պատմություն» |
Դավինչի | 45 |
9 | * | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
GSM | 39 |
10 | * | ![]() |
«Բոքոնիկը» | Բուկինիստ | 39 |