Տարածաշրջանային

Վրաստանը չի կարող պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. Ղարիբաշվիլի

2 րոպեի ընթերցում

Վրաստանը չի կարող պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը չի կարող Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել ազգային շահերի եւ անվտանգության մարտահրավերների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հանդես գալով Քատարի տնտեսական համաժողովի շրջանակներում:

Վրաստանի իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի իրադարձությունների պատճառով: Դրա հետ մեկտեղ Վրաստանը պահպանում Է միջազգային պատժամիջոցները: «Մենք հստակ կերպով հայտարարել ենք, որ չենք կարող Ռուսաստանի նկատմամբ ազգային տնտեսական պատժամիջոցներ սահմանել շատ բնական պատճառով: Որովհետեւ մենք ունենք մեր ազգային շահերը, մենք ունենք մեր անվտանգության մարտահրավերները, տնտեսական մարտահրավերները»,-ասել Է Ղարիբաշվիլին:

Դրա հետ մեկտեղ Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել Է, որ իր երկիրը միակը չԷ, որը հրաժարվել Է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: «Ես որպես պետության ղեկավար պետք Է մտածեմ ժողովրդի անվտանգության մասին: Անպայմանորեն, մենք քաղաքականապես կանգնած ենք միջազգային հանրակցության կողքին: Մենք լիակատար համակարգման մեջ ենք գտնվում մեր միջազգային գործընկերների հետ: Ուստի դա մեր դիրքորոշումն Է»,-նշել Է վարչապետը, հաղորդել Է Sputnik-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում