Տնտեսություն

Հայաստանը և Ռուսաստանը կնքել են ՀՀ ռազմավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ հուշագիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանը և Ռուսաստանը կնքել են ՀՀ ռազմավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մեծ պատվիրակությամբ մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (SPIEF, 15.06-18.06․2022), որի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության հետ ստորագրել է Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ հուշագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«SPIEF-2022-ի շրջանակներում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ստորագրել է 2 հուշագիր՝ Տյումենի մարզի կառավարության հետ՝ համագործակցության և Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության հետ՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական զարգացման կենտրոն ստեղծելու վերաբերյալ։

Համաժողովի պատմության մեջ առաջին անգամ այս տարի մեր երկիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ջանքերով, ունեցավ իր սեփական ստենդը։ Ստենդի հայեցակարգը մշակել է հայաստանյան ճարտարապետական ստուդիան, որը նախորդ տարի ճանաչվել է Մոսկվայի Garage ամառային կինոթատրոնի կառուցման հաղթող։

Տնտեսության զարգացման մեջ մտնում է նաև մշակութային բաղադրիչը, որը կա և միշտ եղել է մեր երկրի գլխավոր արտահանումներից մեկը։ Հայաստանի ստենդը համաժողովի կազմակերպիչների կողմից ճանաչվեց ամենաոճայինն ու լակոնիկ»,- հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում