Նիգավանում կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպի ընթացքում հնչել են կրակոցներ, կա 1 զոհ, 6 վիրավոր․ Ոստիկանություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․
Նշվում է, որ միջադեպի ընթացքում հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով' գործադրվել է որսորդական հրացան: Տուժած յոթ տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է:
«Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին' պատճառը կենցաղային է: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»,- ասված է հաղորդագրության մեջ: