Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը քննարկել են համահայկական և համայնքային հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը քննարկել են համահայկական և համայնքային հարցեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 9-ին հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախ է նման պաշտոնում տեսնել մեր հայրենակցին:

Կողմերը քննարկել են համահայկական և համայնքային հարցերին վերաբերող մանրամասներ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը կարևորվել է Հայաստանի՝ ընտրված կին պաշտոնյաների հետ քաղաքապետի փոխգործակցությունը և այդ համատեքստում առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում