Տնտեսություն

ԿԲ-ն կարող է այնպես անել, որ դոլարի փոխարժեքի անկումը հավասարակշռվի․Քերոբյան

1 րոպեի ընթերցում

ԿԲ-ն կարող է այնպես անել, որ դոլարի փոխարժեքի անկումը հավասարակշռվի․Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական բանկը կարող է այնպես անել, որ դոլարի փոխարժեքի անկումը հավասարակշռվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարի խոսքով` տարբեր սեկտորների տնտեսվարողների, ինչպես նաև ԿԲ գործընկերների հետ պարբերաբար քննարկումներ են անցկացնում. դոլարի փոխարժեքի նվազումը հիմնականում արտահանողներին և ՏՏ ոլորտին է ավելի շատ մտահոգում։

Նախարարը ընդգծեց, որ երկրի ընթացիկ հաշիվը դրական է, ինչը նշանակում է, որ երկիր մտնող գումարներն ավելի շատ են, քան երկրից դուրս եկողները։

«ԿԲ-ն ունի լայն գործիքակազմ, կարող են այնպես անել, որ ավելի հավասարակշռված փոխարժեք ունենանք: Դրամն ուժեղանում է դոլարի նկատմամբ, բայց դրամ-ռուբլի հարաբերակցությունը կայուն է»,– ավելացրեց Քերոբյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում