Քաղաքականություն

«3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում. Լավրով

1 րոպեի ընթերցում

«3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք պայմանավորվեցինք, թե ինչպես շարունակել աշխատանքը Հարավային Կովկասում, գիտեք, Թուրքիայի նախաձեռնությամբ «3 + 3» ձևաչափի մասին: Առաջին հանդիպումն անցկացրել ենք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց շեշտում ենք, որ միշտ ուրախ կլինենք նրանց այնտեղ տեսնել: Հաջորդ հանդիպումը պատրաստվում է շատ մոտ ապագայում»,-նշել է Սերգեյ Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում