Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԽ քարտուղարը մանրամասնել է, թե առաջիկա հանդիպմանը ինչ են քննարկելու սահմանազատման հարցերով հանձնաժողովները

ԱԽ քարտուղարը մանրամասնել է, թե առաջիկա հանդիպմանը ինչ են քննարկելու 
սահմանազատման հարցերով հանձնաժողովները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել, թե Մոսկվայում կայանալիք երկրորդ հանդիպմանը ինչ են քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները։

«Օրակարգում լինելու են սահմանազատմանը և սահմանագծմանը վերաբերվող հարցեր։ Քննարկվելու է, թե ինչպես ենք շարունակելու առաջ գնալ այս գործընթացում։ Ինչ վերաբերվում է հանդիպման օրվան և ժամին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից հայտարարություն կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով հայկական հանձնաժողովի փոքրաթիվ և ոչ թիրախային մասնագետներով հագեցած լինելու հարցին՝ Գրիգորյանը ասաց, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքային խմբի թվաքանակը որևէ մեծ նշանակություն չունի, որովհետև բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցությունների գնալուց առաջ աշխատանքային խումբը պատրաստություն է անցնում:  

«Եթե աշխատանքային խմբի անդամը նախարարի տեղակալ է, դա չի նշանակում, որ նախարարության այլ աշխատակիցներ չեն մասնակցում գործընթացի նախապատրաստմանը։ Թվաքանակի հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Գրիգորյանը։

Իսկ ինչ վերաբերվում է հարցին, թե ինչու ընդդիմադիր գործիչները ներառված չեն աշխատանքային խմբում՝ Գրիգորյանը պատասխանեց, որ նրանք ներկայացված չեն գործադիրում, և դա տրամաբանական է, թե ինչու ներառված չեն հանձնաժողովի կազմում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]