Հասարակական

Կոտայքի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. երկու անձ ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

Կոտայքի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. երկու անձ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալները, մայիսի 26-ին Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում հայտնաբերել ու կասկածանքով բերման են ենթարկել Աբովյան քաղաքի 3-րդ Միկրոշրջանի 42 և 31 տարեկան երկու բնակչի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 42-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թղթե 7 փաթեթ, որոնցից 1-ը՝ մարիխուանայի, 6-ը՝ սպիտակ բյուրեղանման զանգվածով։ Ըստ տղամարդու՝ հայտնաբերվածը կանեփ և կրիստալ թմանյութեր են։ 31-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացած զանգվածով կաթուցիչ:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, մայիսի 26-ին խուզարկություն է կատարվել Աբովյանի 42-ամյա տղամարդու ավտոտնակում։ Հայտնաբերվել են 4,5 մմ տրամաչափի ատրճանակ և 3 գրամից ավելի քաշով կանեփի սերմերով թղթե փաթեթ։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա թմրանյութը գնել էր Աբովյանի 55-ամյա մի բնակչից։ Ճշտվել է իրացնողի ինքնությունն ու ձեռնարկվեցին միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Կոտայքի բաժնի ծառայողները 55-ամյա տղամարդուն հայտնաբերել են Աբովյան քաղաքի Երևանյան խճուղում և նրան ու ևս 2 անձի, իրենց «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել ոստիկանության բաժին։

55-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման զանգվածով, որն, ըստ նրա՝ կրիստալ թմրամիջոց էր։ Բերման ենթարկված մյուս տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած զանգվածով կաթուցիչ, որը, նախնական տվյալներով, նրան էր տվել 55-ամյա տղամարդը։

Բերման ենթարկվածներից 55 և 42 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են, ապա նրանցից մեկը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում