Տարածաշրջանային

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ:

Նշվում է, որ քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ շեշտադրելով կոնկրետ հարցերի լուծումը, որոնք կապված են տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ:

Իլհամ Ալիևը ՌԴ նախագահին տեղեկատվություն է փոխանցել մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում