Հասարակական

ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում է 3 հազար 760 օտարերկրացի

1 րոպեի ընթերցում

ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում է 3 հազար 760 օտարերկրացի

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ուսումնական հաստատություններից ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան ստորաբաժանումը քարտեզագրել և ամփոփել է 2021-2022 ուստարում Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ բուհերի և երկրների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ 2021-2022 թթ. ուսումնական տարում ՀՀ-ում գործող միջազգային բուհերում սովորող օտարերկրացի ուսանողների թիվը 354 է, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սփյուռքահայերի թիվը՝ 471:

Ընթացիկ ուսումնական տարում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում են 3.760 օտարերկրացի և 4.248 սփյուռքահայ ուսանող:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում