1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ինտեր»-ն առաջարկով դիմել է Մխիթարյանին

«Ինտեր»-ն առաջարկով դիմել է Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջարկ է ստացել «Ինտեր»-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում է իտալացի լրագրողն Նիկոլո Սկիրան, ով գրում է. ««Ինտեր»-ը առաջարկով դիմել Մխիթարյանին, մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագրով, իսկ տարեկան աշխատավարձը կլինի 3,5 միլիոն եվրո»:

Մխիթարյանի ներկայիս պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված է մինչ 2022  թվականի հունիս:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Միլանի «Ինտեր»-ը հետաքրքրված է հայազգի կիսապաշտպանով: Մխիթարյանը կարող է վերադառանալ նաև անգլիական Պրեմիեր լիգա: Այլ աղբյուրների տեղեկություններով` Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ասթոն Վիլա»-ն, «Տոտենհեմ»-ը և «Նապոլի»-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  Իտալական «Ռոմա»-ն նոր պայմանագիր է առաջարկել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին: Նոր պայմանագիրը Մխիթարյանի հետ նախատեսված է երկու տարով, սակայն հայ կիսապաշտպանը ավելի քիչ աշխատավարձ կստանա ներկայիս պայմանագրի հետ համեմատ: Պայմանագրի ավարտից հետո հայ կիսապաշտպանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ: «Գայլերի» կազմում Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]