Քաղաքականություն

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը. Բլինքեն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը. Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ հանդիպումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրոպական Միության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ խրախուսելով շարունակել դրական տեմպը և երկխոսությունը՝ ի շահ տարածաշրջանի խաղաղության»,- գրել է Բլինքենը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում