Քաղաքականություն

ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ու Հայաստանը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, Բրյուսելում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԵՄ խորհրդի կայքը:

Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և քաղաքական հարցեր:

ԵՄ անդամ երկրները և Հայաստանը մտքեր կփոխանակեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև տնտեսական և ներդրումային պլանի վերաբերյալ:

Կքննարկվեն քաղաքական երկխոսության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների, առևտրատնտեսական համագործակցության հետ կապված հարցեր: Անդրադարձ է լինելու նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարներին:

Մասնակիցները քննարկելու են նաև տարածաշրջանային հարցեր (Ռուսաստան/Ուկրաինա, Թուրքիա, Իրան), ինչպես նաև ԼՂ հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում