Ուկրաինա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կկայանա Լեհաստանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Ազգերի լիգայի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի երրորդ մրցափուլի Ուկրաինա - Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին՝ Լեհաստանի Լոձ քաղաքի «Միեյսկի» մարզադաշտում, որը տեղավորում է 18027 հանդիսական:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև մյուս հանդիպումների խաղացանկը`
Հայաստան– Իռլանդիա - հունիսի 4, ժամը՝ 17։00
Շոտլանդիա -Հայաստան- հունիսի 8, ժամը՝ 22։45
Ուկրաինա –Հայաստան -հունիսի 11, ժամը՝ 17։00
Հայաստան– Շոտլանդիա - հունիսի 14, ժամը՝ 20։00
Հայաստան– Ուկրաինա – սեպտեմբերի 24, ժամը՝ 17։00
Իռլանդիա –Հայաստան -սեպտեմբերի 27, ժամը՝ 22։45