1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ին երկօրյա պաշտոնական այց կկատարի Նիդերլանդների Թագավորություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության  վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:  Նիկոլ Փաշինյանը կհանդիպի  Խորհրդարանի  երկու պալատների    արտաքին  հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ:  Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի    գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական  բացմանը: Վարչապետը շրջայց կկատարի  Խաղաղության Պալատում և վերջինիս այգում կմասնակցի Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը:

Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների    նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: ՀՀ վարչապետը Միջազգային հարաբերությունների    նիդերլանդական ինստիտուտում հանդես կգա  «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն -  30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]