Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

ՀՀ-ն շարունակում է դրական պատկեր ապահովել հանցավորության մակարդակի ցուցիչով․ դատախազը տվյալներ ներկայացրեց

ՀՀ-ն շարունակում է դրական պատկեր ապահովել հանցավորության մակարդակի 
ցուցիչով․ դատախազը տվյալներ ներկայացրեց

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  2022 թվականի մարտի 3-ի դրությամբ worldpopulationreview.com կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հանցավորության մակարդակի 2022 թվականի ցուցիչով (ցուցիչը հաշվարկվում է 0-ից 100 ինդեքսով՝ հանցավորության ցածր մակարդակից դեպի բարձր մակարդակ կարգով – խմբ․) Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը (22.79 ինդեքսով)՝ առաջ անցնելով ինչպես ԱՊՀ բոլոր երկրներից, այնպես էլ եվրոպական երկրների մեծ մասից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը։

Գլխավոր դատախազը նշեց, որ Հայաստանում 100 հազար բնակչին բաժին է հասնում 1020 հանցագործության դեպք։

«Պետք է նշել, որ այս ցուցանիշով մեր երկիրը շարունակում է էական դրական պատկեր ապահովել։ «Համաշխարհային բնակչության գնահատում» անկախ միջազգային կազմակերպության հրապարակված տվյալների համաձայն՝ հանցավորության մակարդակի 2022 թվականի ցուցիչով Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը 22,79 ինդեքսով, առաջ անցնելով ԱՊՀ բոլոր երկրներից, ինչպես նաև եվրոպական երկրների մեծ մասից։ Համեմատության համար նշենք, որ Դանիան զբաղեցնում է 20-րդ տեղը, Ֆինլանդիան՝  23-րդ տեղը, Գերմանիան՝ 42-րդ տեղը, Ռուսաստանը՝ 51-րդ տեղը»,- ասաց Դավթյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ 2021 թվականին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ։

«2021 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 57,7 տոկոս, նախորդ տարվա 55,7 տոկոսի դիմաց։ Ընդ որում, պետք է փաստել, որ 3830-ով ավելի հանցագործություն, քան նախորդ տարի»,- ասաց Դավթյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am