Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լրագրողի մասնագիտական առաքելությունը բացարձակ կարևորություն ունի. ՄԻՊ

Լրագրողի մասնագիտական առաքելությունը բացարձակ կարևորություն ունի. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողի մասնագիտական առաքելությունը բացարձակ կարևորություն ունի ինչպես ցանկացած ժողովրդավարական պետությունում, այնպես էլ Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Ձեր գործունեությամբ դուք պետական իշխանության բոլոր ճյուղերի գործունեության, հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման կարևորագույն երաշխավորն եք: Եվ այս առումով պատահական չէ, որ լրատվությունն ու մամուլը շատ հաճախ համեմատվում, նշվում է որպես չորրորդ իշխանություն»,- ասաց Քրիստիննե Գրիգորյանը:

Նա նշեց, որ արագ փոփոխվող հասարակական հարաբերություններում ու ներկա  ժամանակներում լրագրողներից նաև շատ կարևոր ջանքեր են պահանջվում՝ փոփոխվող նոր երևույթների լուսաբանումը հավուր պատշաճի իրականացնելու համար:

 Մարդու իրավունքների պաշտպանը շեշտեց՝ ուրախ է, որ պաշտպանի գրասենյակում լավ ավանդույթ կա, և իրենք հնարավորություն ունեն իրենց  մասնագիտական գիտելիքը և փորձառությունը (զգայուն կամ նեղ մասնագիտական հարցերի տեսանկյունից) նմանատիպ հանդիպումների շրջանակում կիսել նաև լրագրողների հետ:

«Ինչու եմ կարևորում մեր մասնագիտական գիտելիքների փոխանակումը, որովհետև, իմ կարծիքով, մենք շատ նման առաքելություն ենք իրականացնում, մեր մանդատի բերումով պաշտպանի հաստատությունը  մարդկանց իրավունքների պաշտպանությամբ է զբաղվում, և դրանցից  կարևորագույնի՝ խոսքի ազատության իրավունքի իրացման հարցերը, գտնվում են նաև ձեր մանդատի ներքո: Այս առումով ուզում եմ հատուկ շեշտել լրագրողների դերակատարումը՝ հատկապես հանրությունը կրթելու և իրավագիտակցությունը  բարձրացնելոը հարցում»,- եզրափակեց պաշտպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]