Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Իտալիան առաջարկում է ընկերություններին թույլ տալ ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով

Իտալիան առաջարկում է ընկերություններին թույլ տալ ռուսական գազի դիմաց վճարել 
ռուբլով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի էկոլոգիական հարցերով նախարար Ռոբերտո Չինգոլանին Բրյուսելում ԵՄ էներգետիկայի նախարարների խորհրդի նիստից առաջ հայտարարել է, որ ընկերություններին պետք է թույլատրվի Ռուսաստանից մատակարարվող վառելիքի համար ժամանակավորապես վճարել ռուբլով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Politico»-ին:

«Կարծում եմ, որ ճիշտ կլինի ընկերություններին գոնե մի քանի ամիս թույլ տալ վճարել ռուբլով,  քանի դեռ մենք փորձում ենք հստակեցնել իրավական դաշտն ու հետևանքները»,- ասել է Իտալիայի նախարարը:

Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից հետո Արևմուտքը հայտարարեց ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Պատասխան պատժամիջոցներով հանդես է գալիս նաև ՌԴ-ն: Արդեն ապրիլի 1-ից ՌԴ-ն գազի դիմաց վճարումներն ընդունում է ռուբլով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am