Հասարակական

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին պատկանող գույքի վրա կալանք է դրվել

1 րոպեի ընթերցում

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին պատկանող գույքի վրա կալանք է դրվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը և նրա հետ փոխկապակցված անձ Արմինե Հարությունյանը հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Այս մասին«Արմենպրես»-ը տեղեկացավ պաշտոնական հայտարարությունների«Azdarar.am» կայքից:

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու նպատակով ներկայացված միջնորդությունների հիման վրաայդ անձանց գույքերի նկատմամբ կիրառվել է արգելանք` դատարանի որոշմամբ:

Նշվում է, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարին առաջարկվում է մայիսի 5-ին ներկայանալ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում