Հասարակական

Աշխատանքային պայմանագրերը թղթային տարբերակով չեն լինի. ներդրվում է էլեկտրոնային հարթակ

2 րոպեի ընթերցում

Աշխատանքային պայմանագրերը թղթային տարբերակով չեն լինի. ներդրվում է էլեկտրոնային հարթակ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում աշխատանքային պայմանագրերի թղթային տարբերակներ շուտով չեն լինի: Ներդրվում է աշխատանքային պայմանագրերի թվային հարթակ՝ աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային կնքման և հաշվառման համակարգ, որտեղ փուլային տարբերակով կընդգրկվեն գործատուները:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ նման նախաձեռնության նպատակն է իրավունքների պաշտպանության ոլորտում բարձրացնել վերահսկողության մակարդակը:

«Աշխատանքային պրոցեսի ընթացքում շատ ենք հանդիպում դեպքերի, երբ գործատուները աշխատանքային պայմանագրերի մեկ օրինակը չեն տրամադրում աշխատողներին, որի հետևանքով դժվարանում է, շատ դեպքերում անհնարին է դառնում աշխատողների իրավունքների պաշտպանության իրականացումը: Թվային հարթակի գործարկմամբ մեր տեսուչներն ունենալու են տվյալների հսկայական բազա, ինչն առավել թափանցիկ ու արդյունավետ կդարձնի աշխատանքը»,- ասաց Իգիթ Հակոբյանը:

Նախատեսված է, որ մինչև 2022 թվականի դեկտեմբեր ամիսը կսահմանվեն համապատասխան օրենսդրական կարգավորումները: 2023 թվականի հուլիսից պետական մարմինները կանցնեն էլեկտրոնային պայմանագրերի կնքման, 2025 թվականին՝ ոչ պետական հատվածը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում