Հասարակական

Դիլիջանում տեղի ունեցած համապետական շաբաթօրյակին մասնակցել են 1000-ից ավելի դիլիջանցիներ

2 րոպեի ընթերցում

Դիլիջանում տեղի ունեցած համապետական շաբաթօրյակին մասնակցել են 1000-ից ավելի դիլիջանցիներ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանում ապրիլի 30-ին տեղի ունեցած համապետական շաբաթօրյակին մասնակցում էին 1000-ից ավելի դիլիջանցիներ, քաղաքի հյուրեր, զբոսաշրջիկներ և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) հիմնադրամից, քաղաքի մաքրման9 տարածքներն ընտրվել էին հենց Դիլիջան համայնքի բնակիչների կողմից, որոնք վաղ առավոտից իրենց ընտանիքների, ընկերների և քաղաքի հյուրերի հետ համատեղ մաքրման աշխատանքներ իրականացրեցին Շամախյան թաղամասում, լճափի, Գետափնյա փողոցի, ամֆիթատրոնի, կառուցվող եկեղեցու հարակիցտարածքներում և մի շարք այլ թաղամասերում։

Նախաձեռնությունն իրականացվել է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի, Դիլիջանի համայնքային կենտրոնի և Դիլիջանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

Շաբաթօրյակի նախօրեին, նախաձեռնության շրջանակում Դիլիջան քաղաքի բոլոր կրպակներին և խանութներին տրամադրվել են էկոպայուսակներ, որոնք պատրաստվել են Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից։ Այս նախաձեռնությամբ փորձ է արվում բնակիչների շրջանում տարածել էկոլոգիապես մաքուր տոպրակներ օգտագործելու մշակույթը։

Շաբաթօրյակից հետո, Դիլիջանի քաղաքային այգում տեղի ունեցավ տոնական համերգ «Գաթա» բենդի և «Կարին» ազգագրական պարի համույթի մասնակցությամբ, որին ներկա էին շաբաթօրյակի մասնակիցները, քաղաքի հյուրերն ու զբոսաշրջիկները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում