Վրաստանի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին իր հայ գործընկերոջ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին: Այցի շրջանակներում Դարչիաշվիլին հանդիպումներ է ունենալու նաև Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ: