Հասարակական

էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել. այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը

1 րոպեի ընթերցում

էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել. այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 28-ին ժամը 09:34-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Չարբախի 9-րդ կմ-ին գտնվողէլեկտրական ենթակայանում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ,Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։39-ին, մարվել՝ 11։42-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 300 քմ)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում