Հասարակական

Երևանում հանրային տրանսպորտի վերահսկողության նպատակով հոկտեմբերից կգործի կառավարման կենտրոն

1 րոպեի ընթերցում

Երևանում հանրային տրանսպորտի վերահսկողության նպատակով հոկտեմբերից կգործի կառավարման կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հանրային տրանսպորտի վերահսկողության նպատակով կառավարման կենտրոն կստեղծվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Մեր բոլոր ավտոբուսները կահավորված են տեսախցիկներով: Կառավարման կենտրոնում կլինեն օպերատորներ, որոնք ժամանակի ցանկացած պահին վերահսկողություն կիրականացնեն: Ծրագիրը թեստավորման փուլում է: Հոկտեմբերին ամբողջական կառավարման կենտրոն կունենանք»,-հավելեց քաղաքապետը:

Նա ևս մեկ անգամ հորդորեց քաղաքացիներին մետաղադրամները գցել համապատասխան արկղի մեջ՝ դրանով իսկ նպաստելով համայնքի համար հավելյալ այլ միջոցների ձեռքբերմանը:

«Մենք վարորդների պայմանները ևս բարելավել ենք: Առողջապահության ապահովագրություն ենք տվել: Անցած տարի մենք 10 միլիարդ դրամ ենք ծախսել և ձեռք ենք բերել 211 ավտոբուս, հիմա պատրաստվում ենք ևս 100 ավտոբուս , 15 տրոլեյբուս ձեռք բերել՝ բոլորը հավաքագրված գումարների հաշվին»,-ասաց նա:

Հրաչյա Սարգսյանն ընդգծեց, որ հանրային տրանսպորտի ոլորտում երթևեկության կազմակերպման հետ կապված որոշակի խնդիրներ լուծելուց հետո նոր ավտոբուսները ժամային առումով մինչև 23.55 կաշխատեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում