Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ապրիլի 30-ին կանցկացվի համապետական շաբաթօրյակ

Ապրիլի 30-ին կանցկացվի համապետական շաբաթօրյակ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 30-ի հայտարարվել է համապետական շաբաթօրյակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Վերջին տարիներին 2020-21 թվականներին կորոնավիրուսի հետ կապված համապետական շաբաթօրյակ չի կազմակերպվել: Իհարկե, որոշ համայնքներ առանձին միջոցառումներ արել են: Եվ հիմա գործընկեր կառույցների հետ աշխատել ենք` բավական ակտիվ ներգրավված են պաշտպանության նախարարությունը, ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, առողջապահության նախարարությունը, կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը, շրջակա միջավայրի նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը և մարզպետարանները, Երևան համայնքը: Բոլորս աշխատել ենք, բավականին հստակ սխեմա կա, բոլոր վայրերում պատասխանատուներ կան, ով, որտեղ, ինչ գործառույթ պետք է անի:  Մի խնդիր կարող է լինել՝ կապված եղանակային պայմանների հետ, բայց շաբաթօրյակը չենք փոխի. այն վայրերում և մարզերում, որտեղ եղանակային պայմանները թույլ չեն տա, հաջորդ շաբաթ շաբաթօրյակ կիրականացնենք»,- նշեց Սանոսյանը:

Նախարարը կոչ է անում քաղաքացիներին ակտիվ ներգրավվել առաջիկա շաբաթօրյակի աշխատանքներին:

Վարչապետն իր հերթին ընդգծեց, որ աղբը պետք է տեղափոխվի միայն աղբավայր, որովհետև պրակտիկան ցույց է տալիս, որ շաբաթօրյակի արդյունքում առաջացած աղբը մեկ վայրից մի ուրիշ վայր է տեղափոխվում:

«Աղբավայրից բացի ուրիշ որևէ տեղ չի կարող շաբաթօրյակի արդյունքում առաջացած աղբը տեղափոխվել և որպես խստիվ հանձնարարական սա ընդունեք»,- շեշտեց Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]