Հասարակական

ԱՆ նախարարի խոսքով՝ առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը պարունակելու է կոնկրետ չափորոշիչներ

2 րոպեի ընթերցում

ԱՆ նախարարի խոսքով՝ առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը պարունակելու է կոնկրետ չափորոշիչներ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությանը շատ կոնկրետ քայլեր է պարունակում , որոնք ուղղված են լինելու այս պահին Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության որակը բարձրացնելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Առողջապահության նախարարության մշակած առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարության ներկայացման նպատակով անցկացված աշխատաժողովին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ ռազմավարության մշակման ճանապարհին փորձ է արվել իրատեսական թիրախներ վերցնել առաջիկա տարիներին իրականացնելու համար: «Ռազմավարությունը դրանք կոնկրետ չափորոշիչներ են լինելու, դրանք հետևելու, անընդհատ բարելավվելու մեխանիզմներ են ստեղծելու և մոնիտորինգի արդյունքում մենք անընդհատ պետք է բարելավվենք»,-ասաց նախարարը:

Ասիական զարգացման բանկի Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատինի խոսքով՝ առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությանը չափազանց կարևոր նախաձեռնություն է:

«Մենք շատ ուրախ կլինենք օժանդակել և շարունակել մեր գործընկերությունը նախարարության հետ տարբեր ոլորտներում»,-ասաց նա:

Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհանե Թաուիլան էլ կարևորեց առողջապահական ոլորտում ծառայությունների որակի բարձրացումն ու նշեց, որ պետք է երաշխավորվի մարդկանց անվտանգ, լավագույն բուժօգնությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում