Հասարակական

Գյումրիում մեկնարկել է «Ակնաբուժական հմտությունների կատարելագործման հայ-ֆրանսիական դպրոցի» ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկել է «Ակնաբուժական հմտությունների կատարելագործման հայ-ֆրանսիական դպրոցի» ծրագիրը

ԳՅՈՒՄՐԻ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մեկնարկել է «Ակնաբուժական հմտությունների կատարելագործման հայ-ֆրանսիական դպրոցի» ծրագիրը, որն իրականացվում է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ԱՄՆ - Հայաստան) և «Լումիեր ֆրանսեզ» (Ֆրանսիական լույս) հայ-ֆրանսիական մարդասիրական ասոցիացիայի (Ֆրանսիա) համագործակցությամբ։

Ծրագրի շրջանակներում հայ երիտասարդ ակնաբույժները եզակի հնարավորություն կստանան գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու Հայաստանում և Ֆրանսիայում՝ երկարաժամկետ կրթական ծրագրի շնորհիվ: Մինչ տարեվերջ նրանք կմասնակցեն Հայաստանի և Ֆրանսիայի ակնաբուժական առաջատար կենտրոնների ակնաբույժների դասընթացներին Հայաստանում, իսկ տարեվերջին արդեն լավագույն երիտասարդ ակնաբույժները Ֆրանսիայում 1 տարի տևողությամբ անվճար վերապատրաստման հնարավորություն կստանան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրի շրջանակներում Հայաստան կժամանեն ֆրանսիացի ականավոր ակնաբույժներ, դասընթացին զուգահեռ Գյումրիում կիրականացնեն ակնային բարդ դեպքերի քննարկումներ, անվճար վիրահատություններ: Գյումրիում առաջին անգամ կկատարվեն ցանցաթաղանթի վիրահատություններ: Հայկական ակնաբուժության նախագծի Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնը՝ հագեցած գերժամանակակից սարքավորումներով, այդուհետ կդառնա Երևանից դուրս գործող առաջին կենտրոնը, որտեղ կիրականացվեն ցանցաթաղանթի վիրահատություններ:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում