Հասարակական

Սեւան համայնքում մեկնարկել են փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթի փոսային նորոգման եւ ճաքալցման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Սեւան համայնքում մեկնարկել են փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթի փոսային նորոգման եւ ճաքալցման աշխատանքները

ԳԱՎԱՌ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան խոշորացված համայնքում մեկնարկել են փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթի փոսային նորոգման եւ ճաքալցման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, գործընթացում ընդգրկված է Սեւան քաղաքի Խաղաղություն, Սայաթ-Նովա, Էներգետիկների, Աբովյան, Հրազդան, Չարենց, Նաիրյան 1-ին նրբանցք, Բաբաջանյան, Կոմիտասի, Թումանյան, Սպանդարյան, Իսահակյան, Կարմիր բանակի, Աշոտ Երկաթ, Գագարինի Թումանյան, Երիտասարդական փողոցների ասֆալտբետոնյա ծածակույթի փոսային նորոգումը։

Աշխատանքները սկսվել են Խաղաղության փողոցից։ Աշխատանքների ընդհանուր ծավալն ընդգրկում է շուրջ 4282 քառակուսի մետր մակերես։ Պայմանագրային արժեքը 32 միլիոն դրամ է, որն հատկացվելու է համայնքային բյուջեից։

Աշխատանքներն իրականացվում են «ՃԱՆ-ՇԻՆ» ՍՊԸ կողմից։ Նորոգման աշխատանքները ներառելու են՝ փողոցների ճաքերի բիտումապատում, դիտահորերի եւ անձրևաընդունիչների բարձրացում, փոսային նորոգում, անձրեւաընդունիչների մաքրում։

«Կարեւորելով ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգված եւ բարեկարգ տեսքը՝ այս տարի էլ Սեւան համայնքի կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերից երեքը ճանապարհաշինական են՝ «Սեւան համայնքի Սեւան քաղաքի եւ Գագարին բնակավայրի բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքներ», «Սեւան համայնքի Լճաշեն, Վարսեր, Նորաշեն, Գեղամավան, Զովաբեր եւ Չկալովկա գյուղերի ճանապարհների նորոգման աշխատանքներ», «Սեւան համայնքի Սեւան քաղաքի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի, Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների, Գագարին գյուղի Բաղրամյան եւ Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքներ»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում