Քաղաքականություն

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական և անվտանգության ոլորտների հարցերի լայն շրջանակ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական և անվտանգության ոլորտների հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Raisina Dialogue» համաժողովին մասնակցելու նպատակաով Նյու Դելիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարներ Միրզոյանն ու Ջայշանկարըգոհունակություն են հայտնելերկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ:Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

«Զրուցակիցները քննարկել են 2021թ․ աշնանը Հնդկաստանի ԱԳ նախարարի` Հայաստան կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, ավիացիայի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներին: Կողմերն ընդգծել են անցած ամիսներին կատարված աշխատանքների արդյունավետությունը և երկուստեք պատրաստակամություն հայտնել հետևողականորեն շարունակել փոխգործակցության խորացումը։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Հնդկաստան է այցելում Հայաստանի գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների ուղեկցությամբ, որոնց հանդիպումները իրենց հնդիկ գործընկերների հետ լրացուցիչ խթան կհանդիսանա մեծ ներուժ ունեցող հայ-հնդկական առևտրատնետեսական համագործակցության ակտիվացման համար։

Անդրադարձ է կատարվել տրանսպորտային կոմունիկացիաների ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

Հայկական կողմը ներկայացրել է հարավկովակասյանտարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հնդկաստանի դիրքորոշման վերաբերյալ։Ընդգծվել էԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը խաղաղ գործընթացի առաջմղման գործում:

Նշվում է, որ նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները:

Հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Հնդկաստանին` Ջամմուի և Քաշմիրի հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում