Քաղաքականություն

Հույն և հայ ժողովուրդները միմյանց են կապված նաև երկու ցեղասպանություններով. Հունաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ

1 րոպեի ընթերցում

Հույն և հայ ժողովուրդները միմյանց են կապված նաև երկու ցեղասպանություններով. Հունաստանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասը մասնակցել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը և ծսղկեպսակ զետեղել անհայտ զինվորի հուշարձանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Ըստ աղբյուրի՝ Կոնստանտինոս Գյուլեկասը նույն սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել հայոց և հույների ցեղասպանությունների վերաբերյալ՝ ընդգծելով. «Հույների և հայերի միջև կապերը բազմապիսի և շատ ամուր են։ Երկու ժողովուրդները նաև միմյանց են կապված երկու ցեղասպանություններով` նախ Հայոց ցեղասպանությամբ և դրան հաջորդած Պոնտացի և փոքրասիական հույների վեղասպանությամբ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում