Հասարակական

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության նախաձեռնությամբ պարենային արկղեր են տրամադրվել Շիրակի մարզի անապահով ընտանիքներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության նախաձեռնությամբ պարենային արկղեր են տրամադրվել Շիրակի մարզի անապահով ընտանիքներին

ԳՅՈՒՄՐԻ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության նախաձեռնությամբ պարենային արկղեր են տրամադրվել Շիրակի մարզի՝ շուրջ 75 անապահով ընտանիքի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դեսպանությունից, նախաձեռնությունն իրականացվում է 2022թ․-ի Ռամադան ամսվա ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակում՝ դեսպանության նախաձեռնությամբ՝ էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպության կողմից։

Ռամադան ամսվա բարեգործական ծրագրի ընթացքում ԱՄԷ Կարմիր մահիկ և Զայեդ բն Սուլթան Ալ-Նահյան բարեգործական և մարդասիրական կազմակերպությունների հովանավորությամբ ՀՀ բոլոր մարզերում անապահով ընտանիքներին կբաժանվի ընդհանուր առմամբ 800 պարենային զամբյուղ։

Ծրագիրն իրականացվում է ԱՄԷ ղեկավարության կարգադրությամբ Ռամադան ամսվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու համատեքստում և նպատակ ունի էմիրաթական բարեգործական և պետական հաստատությունների ջանքերով ամրապնդել հարաբերությունները, համագործակցության և սոցիալական համերաշխության կապերը բարեկամ երկրների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում