Հասարակական

2021 թվականի ընթացքում բացահայտվել է ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ, 23 շարժական գույք

2 րոպեի ընթերցում

2021 թվականի ընթացքում բացահայտվել է ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ, 23 շարժական գույք

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանրաբեռնված և մեծ ծավալի աշխատանքներ է իրականացնում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

«2021 թվականի ընթացքում վարչության վարույթում գտնվել է 279 անձի վերաբերյալ ուսումնասիրություն: Տարվա ավարտին ավարտված են եղել 14 անձի վերաբերյալ ուսումնասիրություններ, որոնցով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ, 23 շարժական գույք, 27 միլիարդ դրամ գումար»,- ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով` այս պահի դրությամբ դատարան է ներկայացվել 6 հայց, որոնցով ամբողջ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի դրամական արժեքը կազմում է 40 միլիարդ դրամ:

«Այս աշխատանքը մեծ դժվարությամբ է իրականացվում, նորամուծություն է մեր երկրի օրենսդրության մեջ, մեր պրակտիկայում, բայց դատախազության համապատասխան ստորաբաժանումը գործընկեր այլ իրավապահ մարմինների հետ միասին ջանք չեն խնայում, որպեսզի այդ բոլոր դժվարությունները օպերատիվ և արդյունավետ կերպով հաղթահարվեն»,- եզրափակեց Դավթյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում