Հասարակական

Կենդանաբանական այգու ակվատերարիումը համալրվել է նոր ձկներով

1 րոպեի ընթերցում

Կենդանաբանական այգու ակվատերարիումը համալրվել է նոր ձկներով

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգու տերարիումը նոր բնակիչներ ունի՝ Կարմիր Ատերինան և Հնդկական դանակը։

«Արմենպրես»-ին Երևանի կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ հնդկական դանակ ձուկը, չնայած անվանմանը, բնության մեջ հանդիպում է Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրների քաղցրահամ ջրերում։ Անվանումը ստացել է մարմնի ձևի պատճառով, որը բնության մեջ կարող է հասնել գրեթե 1 մետր երկարության և ունենալ մոտ 5 կգ քաշ, իսկ ակվարիումներում կարող է հասնել մինչև 50 սմ երկարության։ Բավական երկարակյաց ձուկ է, կարող է ապրել մոտ 15 տարի:

Իսկ Կարմիր Ատերինան (Glossolepis incisus) հանդիսանում է Նոր Գվինեա կղզու էնդեմիկներից: Այնտեղ այս ձկնատեսակն ապրում է ընդամենը մեկ լճում։ Իր վառ գունավորման և հանգիստ բնավորության պատճառով Կարմիր Ատերինան դարձել է ակվարիումային ամենասիրված ձկնատեսակներից մեկը։ Այս ձկներն ապրում է ոչ մեծ խմբերով, հիանալի են գոյատևում այլ ձկնատեսակների հետ։ Ամենակեր են: Մարմնի երկարությունը հասնում է մինչև 15 սմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում