Հասարակական

Նիկոլ Փաշինյանն այցելեց «ԳԱԶ» մեքենաշինության գործարան

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն այցելեց «ԳԱԶ» մեքենաշինության գործարան

ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Նիժնի Նովգորոդի «ԳԱԶ» մեքենաշինության գործարան։ Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետին դիմավորեց «ԳԱԶ» ընկերության նախագահ Վադիմ Սորոկինը։

Շրջայցի ընթացքում վարչապետին ներկայացվեցին «ԳԱԶ» ընկերության ավտոմեքենաները։

Ռուսաստանում առաջին ավտոմոբիլային գործարանը հիմնադրվել է 1932 թվականին Գորկի քաղաքում (այժմ` Նիժնի Նովգորոդ): Գործարանը հայտնի «Պոբեդա», «Վոլգա», «Չայկա» ավտոմեքենաների արտադրողն է:

Ընկերությունում աշխատում է ավելի քան 400 հազար մարդ: «ԳԱԶ»-ը իր արտադրանքը արտահանում է աշխարհի ավելի քան 40 երկիր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում