Հասարակական

ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներն ստորագրել են տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր

1 րոպեի ընթերցում

ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներն ստորագրել են տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Մոսկվա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 19-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից, հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագիր:

Ըստ աղբյուրի՝ երկկողմ հետագա համագործակցության ուղղվածությունը նաև կներառի հանցագործությունների հետաքննություն՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ:

Զրուցակիցները նաև քննության են առել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին վերաբերվող մի շարք հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում