Հասարակական

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի քիմիական նյութերը չեն լցվել Արաքս գետը. նախարարությունից պարզաբանում են

1 րոպեի ընթերցում

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի քիմիական նյութերը չեն լցվել Արաքս գետը. նախարարությունից պարզաբանում են

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունից վստահեցնում են, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի քիմիական նյութերը չեն լցվել Արաքս գետը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության հետ կապված նախարարությունը պարզաբանել է, որ խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության խիստ վերահսկողության տակ։ Նախարար Հակոբ Սիմիդյանի հանձնարարականով դեպքի վայրում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի մասնագետները, որոնք Արաքս գետի ամբողջ երկայնքով իրականացնում են նմուշառման աշխատանքներ։

«Ըստ այս պահին առկա տեղեկատվության՝ կեղտաջրերը հոսել են միայն ասֆալտապատ ճանապարհ և Արաքս գետ չեն լցվել։ Այժմ Երևան-Մեղրի-մաքսակետ Մ2 ճանապարհի 381-րդ կմ-ում ճանապարհը մաքրվել է քիմիական նյութեր պարունակող կեղտաջրերից: Մաքրման աշխատանքները շարունակվում են»,-տեղեկացրին նախարարությունից՝ հորդորելով լրատվամիջոցներին զերծ մնալ գնահատականներ հնչեցնելուց, քանի դեռ ընթանում են փորձաքննական աշխատանքներ։

Փաստի առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը աշխատանքներ է իրականացնում բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում