Հասարակական

Թատերական ինստիտուտին կից փողոցը կանվանափոխվի Խորեն Աբրահամյանի անունով

1 րոպեի ընթերցում

Թատերական ինստիտուտին կից փողոցը կանվանափոխվի Խորեն Աբրահամյանի անունով

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանին միաձայն ընդունեց Երևանի Մայիսյան փողոցը ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի փողոց անվանակոչելու մասին նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն ափսոսանքով ընդգծեց, որ Խորեն Աբրահամյանի անունով մինչ օրս փողոց չկա:

«Ընտրել ենք այդ փողոցը, որովհետև դա կրկնվող անունով փողոց է և կից է թատերական ինստիտուտին»,-ասաց նա:

Նշենք, որ որոշումը ավագանին ընդունեց ծափահարություններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում