Պատմության հետագծով
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1960 թ. ապրիլի 19-ին ծնվել է Արա Գեւորգյանը՝ հայ երգահան, երաժիշտ:
-1971 թ. ապրիլի 19-ին ծնվել է Արայիկ Խանդոյանը՝ Արցախյան պատերազմի հերոս (մահ.՝ 2018 թ.):
-1942 թ. ապրիլի 19-ին ծնվել է Աբրահամ Տերյանը՝ բանասեր, հայագետ:
-1958 թ. ապրիլի 19-ին մահացել է Հայկանուշ Դանիելյանը՝ հայ օպերային երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո), հայ դասական երգարվեստի վարպետ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր։ Հայ երգիչներից առաջինն է արժանացել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման (1939):
-1728 թ. ապրիլի 19-ին մահացել է Հովհան-Թովմաս Յոսեֆովիչը՝ լեհահայ պատմագիր:
-1824 թ. ապրիլի 19-ին մահացել է Ջորջ Բայրոնը՝ 19-րդ դարի անգլիացի բանաստեղծ, ռոմանտիզմի ամենաերեւելի ներկայացուցիչներից մեկը, Եվրոպայի մեծագույն գրողներից։ Նրա ամենաճանաչված աշխատանքների թվում է որոշ ինքնակենսագրական տարրեր պարունակող սկանդալային «Դոն Ժուան» պոեմը։ Բայրոնն առաջին հայագետներից է. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանության վանականներից նա սովորել էր հայերեն, նրա օգնությամբ անգլերենից հայերեն եւ հայերենից անգլերեն են թարգմանվել մի շարք կրոնական եւ աշխարհիկ ձեռագրեր, ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան։ Բայրոնի ստեղծագործությունները բարձր են գնահատել այնպիսի հայ գրողներ, ինչպիսիք են Ղեւոնդ Ալիշանը, Հովհաննես Թումանյանը եւ այլք։
-1911 թ. ապրիլի 19-ին մահացել է Ալեքսանդր Մանթաշյանցը՝ գործարար, մեկենաս:
-2000 թ. ապրիլի 19-ին մահացել է Գրիգոր Խանջյանը՝ նկարիչ:
-2014 թ. ապրիլի 19-ին մահացել է Հրանտ Վարդանյանը՝ գործարար, բարերար:
-2011 թ. ապրիլի 19-ին Ֆիդել Կաստրոն հրաժարվում է 45 տարի զբաղեցրած պաշտոնից:
-1793 թ. ապրիլի 19-ին ծնվել է Ֆերդինանդ 1-ինը՝ Ավստրիայի կայսր (մահ.՝ 1875 թ.):
-1881 թ. ապրիլի 19-ին ծնվել է Վալենտին Վոլկովը՝ խորհրդային նկարիչ:
-1932 թ. ապրիլի 19-ին ծնվել է Ֆեռնանդո Բոտերոն՝ կոլումբիացի նկարիչ, քանդակագործ:
-1882 թ. ապրիլի 19-ին մահացել է Չարլզ Դարվինը՝ անգլիացի կենսաբան:
-1906 թ. ապրիլի 19-ին մահացել է Պիեռ Կյուրին՝ ֆրանսիացի ֆիզիկոս:
Հետաքրքիր է իմանալ
Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ)՝ հայ կրոնական եւ մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին Վենետիկում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական եւ գիտական աշխատություններ։ Մխիթարի եւ նրա առաջին աշակերտների հավատամքն էր. «Ազգը չզոհել կրոնին եւ կրոնը՝ ազգությանը»։ Յուրաքանչյուր մեծ գործի գլուխ կանգնած է լինում մի մեծ, նվիրված ու հանճարեղ անհատականություն, որը ոչ միայն ճանապարհ է բացում, այլեւ դառնում է այդ ճանապարհի առաջին ուղեւորը։ Այդ հզոր, բազմատաղանդ անհատներից մեկը Մխիթար Սեբաստացի վարդապետն էր։ Նա պատանեկությունից նվիրվել է ազգի լուսավորությանը եւ ծրագրել վիթխարի մի գործ՝ եվրոպական լուսավորության մակարդակով ու չափանիշով խթանել իր ազգի առաջադիմությունը։
Ա. Հ.