Հասարակական

ՀՀ նոր քրեական օրենսգրքով թմրամիջոց գովազդելը ևս կհանդիսանա հանցագործություն

2 րոպեի ընթերցում

ՀՀ նոր քրեական օրենսգրքով թմրամիջոց գովազդելը ևս կհանդիսանա հանցագործություն

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքով թմրամիջոց գովազդելը ևս կհանդիսանա հանցագործություն և այն հավասարեցված կլինի թմրամիջոցների իրացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Համբարյանը:

Նրա կարծիքով՝ այդ քայլով ևս թմրամիջոցների գովազդ կատարող բազմաթիվ անձանց դժվարություններ կպատճառվեն:

Անդրադառնալով Գյումրու Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում տեղադրված թմրամիջոցի գովազդի դեպքին, Համբարյանն ասաց, որ նմանատիպ գովազդներ հայտնվում են ՀՀ տարբեր շինությունների վրա:

«Գյումրու Կումայրի արգելոց-թանգարանում տեղադրված ցուցանակի վրա նշված էջը կառավարող անձը կալանավորված է: Նրա տան խուզարկության ընթացքում 2 կգ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել: Ներկայումս նախաքննական մարմնի կողմից ակտիվ գործողություններ են իրականացվում խմբի կազմում ընդգրկված և գովազներ տարածող, ինչպես նաև՝ թմրամիջոցներ տեղադրող անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,-հավելեց նա:

Հովհաննես Համբարյանի խոսքով՝ Հայաստանում ամենատարածված թմրամիջոցը մարիխուանան է: Համացանցում բավականաչափ տարածում և կոնկրետ մեծ պահաջարկ ունեն մեֆեդրոն և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում