Սպորտ

ՀՖՖ-ն սկսում է վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականի քվեարկություն

3 րոպեի ընթերցում

ՀՖՖ-ն սկսում է վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականի քվեարկություն

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ-ն սկսում է աննախադեպ քվեարկություն՝ որոշելու հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջարկվում է քվեարկության միջոցով որոշել վերջին 30 տարիների լավագույն ֆուտբոլիստներին՝ ըստ դիրքերի:

Թեկնածուներնառաջադրվել են ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և Լրատվության բաժնի, ՀՖՖ գործող և վետերան ֆուտբոլիստների հիմնադրամի անդամների և ՀՖՖ Տեխնիկական տնօրինության մասնագիտական խորհրդի քննարկումների արդյունքում:

Հաշվի են առնվել թեկնածուների՝վերջին 30 տարիներիընթացքում ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ Հայաստանի առաջնություններում, այլ երկրների ազգային առաջնություններում և եվրոպական ակումբային մրցաշարերում ունեցած ելույթները:

Քվեարկությունն անցկացվելու է 8 անվանակարգերում՝ Լավագույն դարպասապահ, լավագույն աջ պաշտպան, լավագույն կենտրոնական պաշտպաններ, լավագույն ձախ պաշտպան, լավագույն աջ կիսապաշտպան, լավագույն կենտրոական կիսապաշտպաններ, լավագույն ձախ կիսապաշտպան, լավագույն ենթահարձակվող/ հարձակվող:

Յուրաքանչյուր անվանակարգում խորհրդանշական հավաքականը համալրելու է առավելագույն ձայն ստացած մասնակիցը: Կենտրոնական պաշտպանների, կենտրոնական կիսապաշտպանների և ենթահարձակվողի ու հարձակվողի կատեգորիայում խորհրդանշական հավաքականը համալրելու են առավելագույն ձայներ ստացած 2 մասնակիցները:

Որոշ անվանակարգերում 2-րդ, իսկ որոշներում 3-րդ և 4-րդ տեղեր զբաղեցրած թեկնածուներն ընդգրկվելու են խորհրդանշական հավաքականի պահեստայինների թվում:

Ցանկացած անվանակարգում երկու և ավելի թեկնածուների՝ հավասար քանակի ձայներ հավաքելու դեպքում կանցկացվի լրացուցիչ քվեարկություն այդ մասնակիցների միջև:

Քվեարկությանարդյունքները չեն հրապարակվելու ըստ դիրքերի, այլ հրապարակվելու են վերջին քվեարկությունից հետո, երբ պարզ կլինի խորհրդանշական հավաքականի ամբողջական կազմը:

Առաջին քվեարկությամբ որոշվելու է վերջին 30 տարիների լավագույն հայ դարպասապահին: Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալհղումով,ընտրել յուրաքանչյուր դիրքում նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը:

Քվեարկությանըկարող են մասնակցել են Facebook-ում ՀՖՖ պաշտոնական էջի հետևորդները, որոնք պետք է անպայման ունենան իրապես գրանցված էլ.հասցե:

Քվեարկությանվերջնաժամկետն է ապրիլի 17-ը՝ 18:00:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում