Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ՀՀ նախագահը ստացել է Արմեն Փամբուխչյանին ՀՀ ԱԻ նախարար նշանակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը

ՀՀ նախագահը ստացել է Արմեն Փամբուխչյանին ՀՀ ԱԻ նախարար նշանակելու մասին 
վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստացել է Արմեն Փամբուխչյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության կապերի հետ վարչության պետի պարտականությունները կատարող Թագուհի Հովհաննիսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Փամբուխչյանն ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Ապրիլի 1-ին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Անդրանիկ Փիլոյանին արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել: Փիլոյանը ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am