Տարածաշրջանային

Սերբիան ցանկանում է Թուրքիայից «Բայրաքթար» անօդաչուներ գնել

1 րոպեի ընթերցում

Սերբիան ցանկանում է Թուրքիայից «Բայրաքթար» անօդաչուներ գնել

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Սերբիան ցանկանում է Թուրքիայից ձեռք բերել Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Haberler-ը:

Սերբիայի նախագահը բանակի կողմից կազմակերպված զորավարժություններին ասել է, որ իրենք Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու խնդրանքը փոխանցել են Թուրքիայի նախագահ Էրդողանին։

«Երկու օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցի ժամանակ ես ասացի, որ ցանկանում ենք գնել Թուրքիայից «Բայրաքթար»-ներ գնել»,-ասել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում