Հասարակական

«Ռոսիա մոլ» և «Մետրոնոմ» առևտրի կենտրոններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել. ԱԻՆ

1 րոպեի ընթերցում

«Ռոսիա մոլ» և «Մետրոնոմ» առևտրի կենտրոններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսիա մոլ» և «Մետրոնոմ» առևտրի կենտրոններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Ապրիլի 8-ին, ժամը 14:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի մոտակայքում՝ «Մետրոնոմ» առևտրի կենտրոնում, պայթուցիկ սարք է տեղադրված։ Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել էին մոտ 500 քաղաքացու:

Ավելի ուշ, ժամը 14:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարահանել էին մոտ 2000 քաղաքացու: Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարքեն չեն հայտնաբերվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում